Մահացող արքայադուստր Դիանայի ցնցող լուսանկարները ցուցադրելու են Կաննում: Այն «Unlawful Killing» (Ապօրինի սպանություն) վավերագրական ֆիլմի մի մասն է:

Ֆիլմը փառատոնում ներկայացնելու է Մոհամեդ ալ-Ֆայեդը, ում որդին` Դոդի ալ-Ֆայեդը զոհվել էր Դիանայի հետ 1997թ. օգոստոսին, հաղորդում NEWSru.com-ը` վկայակոչելով The Daily Mail-ը:

Ֆիլմում խոսքը գնալու է 1997թ. օգոստոսի 31-ին Փարիզի Ալմա կամրջի տակ Դիանայի եւ ալ-Ֆայեդի մահվան հանգամանքների մասին:

Դրանից հետո Մոհամեդ ալ-Ֆայեդը ձգտում է ապացուցել, որ ողբերգական իրադարձությունը պարզապես պատահար չէր, իսկ իր որդին եւ արքայադուստրը զոհվել են բրիտանական իշխանությունների վերին էշելոնի կազմակերպած դավադրության արդյունքում:

Պաշտոնական վարկածով պատահարի պատճառը մեքենան անփույթ վարելն է եղել: