Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է հունիսի 23-ին ֆրանսիացի տասը բժիշկներիերկրորդ պատվիրակության ժամանումը Երևան: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունից:

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային կենտրոնի կողմիցֆինանսավորված այս առաքելությունը կշարունակի վերջին 10 օրերի ընթացքում հայ մասնագետներիկողքին եղած նախորդ խմբի սկսած աշխատանքը:

Երկրորդ խումբը հայ գործընկերներին կաջակցի առաջիկա 10 օրերի ընթացքում:

Համաճարակի պիկի հետ բախված Հայաստանի հիվանդանոցներին այս օգնությամբ բացվում էառողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության նոր փուլ: