Երեւանում պրեստիժ դպրոցներն ընդունում են աշակերտներին այնպես, ինչպես մնացած դպրոցներում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ հունիսին նոր կարգով աշակերտների ընդունում է անցկացվել:

«Հունիսի 1-ից 10-ը դպրոցներ են ընդունվել երեխաներ, որոնց քույրերն ու եղբայրները սովորում են նույն ուսումնական հաստատությունում կամ այնտեղ դասավանդում են նրանց ծնողները: Հունիսի 11-ից սկսվել է մյուս երեխաների ընդունելությունը»,-հայտնեց նախարարը:

Նրա խոսքով՝ հիմնական ծնողները ցանկանում են իրենց երեխաներին տանել քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցներ, սակայն այժմ ընդունելությունը հավասար է: