ԳԴՀ-ում գործարար տրամադրությունները նկատելիորեն բարելավվել են՝ կորոնավիրուսի համավարակի սկզբում կտրուկ անկումից հետո, հայտնում է DW-ն։

Հունիսին բիզնես տրամադրությունների ինդեքսը, համեմատած մայիսի հետ, բարձրացել է 6,5 կետով՝ հասնելով մինչեւ 86,2-ի, ինչը ռեկորդային աճ է դիտարկումների ամբողջ ընթացքում, չորեքշաբթի ifo-ին հայտնել է Տնտեսական հետազոտությունների մյունխենյան ինստիտուտը։

Վերլուծաբանները կանխատեսում էին 85 կետի մակարդակով բարձրացում: Գերմանիայում գործարար տրամադրությունների ինդեքսն արդեն երկրորդ ամիսն անընդմեջ աճում է: Ձեռնարկությունները առկա իրավիճակը գնահատում են որպես մի փոքր ավելի դրական, իսկ հեռանկարները՝ որպես նկատելիորեն ավելի դրական:

Միաժամանակ, բանկային տնտեսագետները զուսպ են մեկնաբանում ifo-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքները: «Կորոնավիրուսի ամենավատ փուլը, իհարկե, հետեւում է, սակայն «տնտեսական նորմալության»վերադառնալու մասին դեռ վաղ է խոսել,- ասում է Ուլրիխ Վորթբերգը՝ Landesbank Hessen-Thüringen բանկից:

Նման կերպ է գնահատում իրավիճակը նաեւ Landesbank Baden-Würtemberg բանկը: Երրորդ եռամսյակից սկսած՝ կարող ենք ակնկալել տնտեսական ցուցանիշների կտրուկ բարելավում»,- ասել է տնտեսագետ Յենս-Օլիվեր Նիկլաշը:

Փորձագետը, սակայն, կարծում է, որ դա բավարար չի լինի նախաճգնաժամային մակարդակին վերադառնալու համար, քանի որ գերմանական տնտեսության մեջ դեռ կան ոլորտներ, որտեղ սահմանափակումների թուլացում նույնիսկ չի էլ սպասվում: Բացի այդ, կա համաճարակի երկրորդ ալիքի սպառնալիք, արձանագրել է Նիկլաշը: