ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշարձանների պաշտպանության մասին հրամանագիր է ստորագրել:

«Ես հենց նոր պատիվ ունեցա ստորագրել հզոր հրամանագիր ամերիկական հուշարձանների պաշտպանության մասին, որոնք հանցավոր բռնության են ենթարկվում»,-գրել է նա Twitter-ի իր էջում:

Հիշեցնենք, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ցույցեր բռնկվեցին ,որոնք մասնակիցները սկսեցին քանդել եւ աղավաղել բազմաթիվ հուշարձաններ՝ նվիրված Կոնֆեդերացիայի գործիչներին: