Երկու մարդ զոհվել է, առնվազն չորս մարդ՝ հոսպիտալացվել Կալիֆոռնիայում՝ Walmart առեւտրային ցանցի կենտրոնում, հաղորդում է Associated Press-ը։
Կասկածյալը շուրջ 30 տարեկան է։ Նրա ինքնությունը դեռեւս չի պարզվել։ Հնարավոր է՝ հարձակումը կապված լինի աշխատավայրում տեղի ունեցած ինչ-որ միջադեպի հետ, Record-Searchlight թերթին հայտնել են ոստիկանությունից։
Հրաձգությունը սկսվել էր 15:30-ի շրջանում։
Ոստիկանները պարզել են, որ հրաձիգը չորս անգամ մեքենայով շրջել էր ավտոկայանատեղիի շրջանում, այնուհետեւ մխրճվել շենքի մեջ եւ կրակ բացել հրազենից։
Ընդ որում՝ ոստիկանները հայտարարել են, որ դեռեւս հայտնի չէ՝ կարո՞ղ է արդյոք այդ դեպքը կապված լինի Կալիֆոռնիա նահանգի Շինգլաուն քաղաքում տեղի ունեցած համանման միջադեպի հետ, երբ հրաձգության հետեւանքով զոհվել էր երեք մարդ։





























