Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չի դիտի «Նվաճում» («La Conquete») ֆիլմը, որը պատմում է 2002-ից 2007թ. նրա կյանքի մասին, քանի որ վախենում է իր հոգեկան առողջության համար:
«Ես ֆիլմը նայելու որեւէ ցանկություն չունեմ: Ես սովորաբար չեմ էլ կարդում իմ մասին գրված հոդվածները, քանի որ միշտ դժգոհ եմ: Եթե դա քննադատություն է, ես անարդար եմ համարում, եթե գովասանք, միշտ անբավարար»,- ասել է Սարկոզին:
«Ես սկզբունք ունեմ` հարգել ստեղծագործական ազատությունը: Շատերը սպասում էին, թե կխանգարեմ, որ Կաննում ցուցադրեն ֆիլմը, կամ կուզենամ դիտել մինչեւ ցուցադրումը: Ամենեւին»,- ասել է Սարկոզին:
Ֆրանսիացի ռեժիսոր Քսավյե Դյուրինժեի ֆիլմը մայիսի 18-ին ցուցադրվելու է Կաննի կինոփառատոնում մրցույթից դուրս:




























