Ինչպես արդեն հաղորդվել է, Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Վիլյան դաշտ դուրս չի գա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում։ Հիշեցնենք, որ խաղը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում։ Սակայն, եթե Իսպանիայի հավաքականի դեպքում տաղանդավոր հարձակվողի կորուստը մարզչական շտաբին գլխացավանք չի պատճառի, ապա «Վալենսիա»-ի մարզիչ Ունայի Էմերիին հարկ կլինի բավականին գլուխ կոտրել այն հարցի շուրջ, թե ազգային առաջնության հաջորդ տուրում ինչպես կարելի է խաղալ առանց վնասվածք ստացած խաղացողի։ Բանն այն է, որ «Վալենսիա»-ին դիմակայելու է անցյալ տարվա բոլոր մրցաշարերի հաղթողը՝ «Բարսելոն»-ը, որը ազգային առաջնությունում հարյուր տոկոսանոց արդյունք է ցույց տալիս նաեւ այս տարի։ Կարելի է միանշանակ ասել, որ «կապտա-նռնագույնների» պաշտպանները կարող են թեթեւ շունչ քաշել։
Հասանելի է
русскийՏեղադրություն




























