Հայաստանի սամբոյի հավաքականը, Թբիլիսիում անցակացրած ուսումնամարզական հավաքից հետո, մեկնել է Բուլղարիա` մասնակցելու մայիսի 12-16-ին կայանալիք Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնությանը: Հայաստանի պատվիրակության կազմում են 9 մարզիկ, 3 մարզիչ, 1 մրցավար:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:
Մայիսի 13-ին Սոֆիայի «Ոինիվերսիադա» մարզահամալիրի մրցագորգ դուրս կգան մարզական սամբոն ներկայացնող`Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Փայլակ Վարդազարյանը (62 կգ) եւ Աշոտ Դանիելյանը (74 կգ):
Մայիսի 14-ին կգոտեմարտեն Վահան Վարդանյանը (57 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ):
Մայիսի 15-ին մրցասպարեզը կտրամադրվի մարտական սամբոյի ներկայացուցիչներին: Այս մարզաձեւում մենք ունենք երկու մարզիկ` Վաչիկ Վարդանյան (68 կգ), Մուշեղ Օսիպյան` (82 կգ):





























