Եգիպտոսի գլխավոր դատախազությունը նոր մեղադրանքներ է առաջադրել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, որ իր գործողություններով սադրել է երկրի արտաքին պարտքի աճը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով եգիպտական «Ալ-Մասրի ալ-Յաում» թերթը:
2010թ. դեկտեմբերի վերջին երկրի արտաքին պարտքը կազմել է 35 մլրդ դոլար:
Նախկին նախագահը հերքում է այդ մեղադրանքները:
Մուբարաքը հրաժարական էր տվել փետրվարի 11-ին, ժողովրդական հուզումներից հետո: Գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել նախկին նախագահին ծառայողական պարտականությունների չարաշահման, ցուցարարների նկատմամբ ագրեսիայի մեջ:





























