Հեղինակավոր Symantec ընկերության տվյալներով, որը զբաղվում է հակավիրուսային ծրագրային ապահովումների մշակմամբ, արդեն մի քանի տարի է Facebook սոցիալական ցանցում տեղի է ունենում օգտագործողների տվյալների արտահոսք: Ավելին, ընկերությունը վստահեցնում է, որ սոցիալական ցանցում 2011-ի ապրիլի դրությամբ, առկա են ավելի քան 100 «վտանգավոր» հավելվածներ:
Հիշեցնենք, որ արդեն լեգենդ դարձած WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը RT-ին տված հարցազրույցում Facebook-ն անվանել է «լրտեսական մեխանիզմ», որը ղեկավարում է ԱՄՆ-ը:
Ասանջը հայտարարել է, որ աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցը վտանգավոր է: «Facebook-ը աշխարհում ամենատարողունակ տվյալներն է պարունակում մարդկանց մասին եւ այդ բոլորը գտնվում է ԱՄՆ-ում եւ հասանելի է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից:





























