Բուլղարիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնության առաջին օրը Հայաստանի հավաքականի մարզիկներից 4-ը նվաճել են 3 բրոնզե մեդալ: Պատվո պատվանդանի երրորդ հարթակին բարձրացել են Ռուզաննա Սարգսյանը (48կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) եւ Աշոտ Դանիելյանը (74 կգ): Փայլակ Վարդազարյանը (62 կգ) զբաղեցրեց 5-րդ տեղը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 14-ին կգոտեմարտեն Վահան Վարդանյանը (57 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ):
Մայիսի 15-ին մրցասպարեզը կտրամադրվի մարտական սամբոյի ներկայացուցիչներին: Այս մարզաձեւում մենք ունենք երկու մարզիկ` Վաչիկ Վարդանյան (68 կգ), Մուշեղ Օսիպյան` (82 կգ):




























