Երեքշաբթի Պետդուման օրենք է ընդունել, որը թույլ է տալիս ռուսական ԶԼՄ-ներին գովազդել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրներում արտադրված գինիները եւ շամպայնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Օրինագիծը Պետդումա է ներկայացվել Ռուսաստանի կառավարության կողմից, առաջարկվում է փոփոխություններ մտցնել «Գովազդի մասին» օրենքում:

Այժմ Ռուսաստանի Դաշնությունում արտադրված եւ Ռուսաստանում աճեցված խաղողից պատրաստված գինու եւ փրփրուն գինու գովազդը թույլատրվում է պարբերականներում, ինչպես նաեւ հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումներում: Սակայն ԵՏՄ անդամ երկրներում արտադրված գինու եւ փրփրուն գինու գովազդը «Գովազդի մասին» օրենքով չի թույլատրվում։

Ընդունված փոփոխությունները թույլ են տալիս ԵԱՏՄ երկրների կողմից «Եվրասիական տնտեսական միության համապատասխան անդամ պետությունների տարածքներում աճեցված խաղողից պատրաստված գինու եւ շամպայնի գովազդը՝ Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ սահմանված կարգով խաղողի աճեցման վայրը հաստատելու պայմանով»:

ԵՏՄ-ի կազմում, բացի Ռուսաստանից, ներառված են Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: