Բուլղարիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնության մրցումների երկրորդ օրը Հայաստանի հավաքականը մեդալներ չի նվաճել:
Սամբոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` մայիսի 14-ին ասպարեզ են դուրս եկել Վահան Վարդանյանը (57 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ) եւ ցավոք, չեն կարողացել դրսեւորել իրենց լավագույն հատկանիշները. Վահանը պարտվել է առաջին իսկ գոտեմարտում, իսկ Մավրիկն ու Անդրանիկը` զբաղեցրել են միայն 5-րդ հորիզոնականը:
Նշենք, որ առաջնության առաջին օրը հայ սամբիստներից երեքը` Ռուզաննա Սարգսյանը (48կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) եւ Աշոտ Դանիելյանը (74 կգ) արժանացել էին բրոնզե պարգևների, իսկ Փայլակ Վարդազարյանը (62 կգ) զբաղեցրել էր 5-րդ տեղը:
Մայիսի 15-ին մրցասպարեզը կտրամադրվի մարտական սամբոյի ներկայացուցիչներին:




























