Արքայադուստր Դիանայի մահվան մասին պատմող «Unlawful Killing» (Անօրինական սպանություն) ֆիլմը Կաննում աղմկոտ սկանդալի պատճառ է դարձել:

1,5-ժամանոց ֆիլմում ներկայացվում են վթարի առաջին պահերի սեւ-սպիտակ լուսանկարները:  Շոկ առաջացնող այդ կադրերի միջոցով հնարավոր է պարզորոշ պատկերացում կազմել ավտովթարի հետեւանքների մանրամասների մասին:

Այսպես, լուսնկարներից մեկում Դիանային դուրս են բերում ջարդուփշուր եղած մեքենայից, մյուսում` նա պառկած է ասֆալտին, եւ բժիշկը նրան առաջին օգնություն է ցույց տալիս: Երկրորդ լուսանկարում նրա դեմքը ջախջախված է, սակայն երեւում են մազերն ու մարմնի ուրվագծերը: Մեռնող արքայադստեր այդ իրական լուսանկարներն առաջին անգամ են ներկայացվել լայն հանրությանը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

Ֆիլմը կինոփառատոնին ներկայացրել է եգիպտոսցի ձեռնարկատեր Մոհամադ ալ Ֆայեդը, ով 1997թ. օգոստոսի 31 -ին ավտովթարից Դիանայի հետ միաժամանակ մահացած Դոդի ալ Ֆայեդի հայրն է:

Այդ պահից ի վեր Մոհամադ ալ Ֆայեդը փորձում է ապացուցել, որ ողբերգական պատահարը պարզապես ավտոճանապարհային պատահար չէր, եւ իր որդին ու Դիանան զոհվել էին վերին էշելոններում նյութված դավի արդյունքում, որում ներգրավված են եղել թագավորական ընտանիքն ու վարչապետ Թոնի Բլերը:

Ֆիլմը ցուցադրվելու է աշխարհի մի շարք երկրներում, բացի Մեծ Բրիտանիայից: