Ֆրանսիացի գրող Տրիստան Բանոնը մտադիր է դատական հայց ներկայացնել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին` սեռական ոտնձգությունների համար: Դա, ըստ նրա, տեղի է ունեցել մոտ 10 հազար տարի առաջ, հաղորդում է ВВС Russian-ը:

Բանոնի ներկայացուցիչը հայտարարել է, թե ներկայումս իրավաբաններն աշխատում են հայցի վրա, որի պատրվակ է եղել Ստրոս-Կանի հարցազրույցի ժամանակ տեղի ունեցած դեպքը:

Նշենք, որ ԱՄՀ ղեկավար Ստրոս-Կանը ձերբակալվել է շաբաթ Նյու-Յորքում:

Նա մեղադրվում է Sofitel հյուրանոցի սպասուհու նկատմամբ բռնությունների համար: