Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրինն ընդունել է Գարեգին Բ-ին եւ նրան շնորհել Արգենտինայի մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:
Վեհափառն իր երախտագիտությունն է հայտնել Բուենոս Այրեսի իշխանություններին` հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար:
Գարեգին Բ-ն մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) տեղական մասնաճյուղի 100-ամյակին նվիրված ընթրիքին: Նա նշել է, որ ՀԲԸՄ-ը ֆինանսավորում է Մայր Աթոռի բյուջեի 80 տոկոսը:
Բուենոս Այրեսում Վեհափառը բազմաթիվ պարգեւներ է հանձնել համայնքային կառույցների ղեկավարներին եւ մտավորականներին: Հաղորդում է «Ազատությունը»:





























