Հունաստանը համաձայնել է խոշորամասշտաբ մասնավորեցման ծրագիր անցկացնել ի պատասխան միջազգային ֆինանսական օգնության:

Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների խորհրդի ղեկավար, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել է, որ Հունաստանը պետք է մասնավորեցնի պետական ունեցվածքը (50 մլրդ եվրոյի չափով), ինչպես դա պահանջել է Արժույթի միջազգային հիմնադրամը:

Ավելի վաղ ԵՄ երկրների ֆինանսների նախարարները Բրյուսելում կայացած նիստում հավանություն են տվել Աթենքին 110 մլրդ դոլարի օժանդակություն հատկացնելու որոշմանը: Հունաստանը բյուջեի սուր դեֆիցիտ ունի:

Նախարարները նաեւ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնի համար առաջարկել են Իտալիայի գլխավոր բանկի ղեկավար Մարիո Դրագայի թեկնածությունը:

Եվրոպական կենտրոնական բանկի ներկա նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն հոկտեմբերին լքում է պաշտոնը: