Եվրագոտու ֆինանսների նախարարները հավանության են արժանացրել Մարիո Դրագիի թեկնածությունը Եվրոպական Կենտրոնական բանկի հաջորդ ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնել է Եվրախմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը։
Նա նշել է, որ Իտալիայի Կենտրոնական բանկի ղեկավարը Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավար կդառնա այն դեպքում, եթե նրա թեկնածությունը հաստատվի ԵՄ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարաների խորհրդի կողմից։
Եզրափակիչ հավանությունը պետք է տրվի հուլիսին։




























