Բարաք եւ Միշել Օբամաների ֆինանսական ակտիվները նվազագույնը 4 միլիոն դոլար են կազմում: Այս տեղեկությունը հայտնի է դարձել ԱՄՆ-ի վարչակազմի կողմից երկուշաբթի օրը հրապարակված փաստաթղթերից: Ամեն տարի ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակում են իրենց կուտակած ակտիվների եւ եկամուտների մասին տեղեկություններ, այդ թվում եւ ֆինանսական միջոցների եւ արժեթղթերի մասին տեղեկություններ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՄՆ նախագահի եկամուտներն ու ակտիվները կազմում են նախագահի աշխատավարձը` տարեկան շուրջ 400 հազար դոլար, իր կողմից հրատարակված հեղինակային գրքերից ստացվող եկամուտները, բանկային ավանդները, կենսաթոշակային հաշիվներում առկա կուտակված հաշիվները, U.S. Treasuries-ի արժեթղթերը, ինչպես նաեւ մի շարք ընկերություններ:
Չնայած այն հանգամանքին, որ Օբամա ընտանիքի նվազագույն միջոցներն եւ ակտիվները կազմում են 4 միլիոն դոլար, նրանց կարողության իրական չափը կարող մի քանի անգամ ավել լինել:
Միակ բանը, ինչի մասին կարելի է հաստատ ասել ներկայացված տվյալներից, Միշել եւ Բարաք Օբամաները պարտքեր չունեն:




























