Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն այսօր կայցելի Դուբլին: Սա բրիտանական միապետի առաջին այցն է հարեւան Իռլանդիա վերջին 100 տարում:

Չորսօրյա այցի ընթացքում թագուհին կհանդիպի նախագահի եւ վարչապետի հետ, պսակ կդնի անկախության համար մահացածների հուշահամալիրներին: Նա նաեւ կայցելի իռլանդական գարեջրի թանգարան եւ ազգային ձիաբուծարան:

Թագուհուն պաշտպանելու են մոտ 8 հազար ոստիկաններ: Իռլանդական մի քանի արմատականներ հայտարարել են, թե բողոքի ակցիաներ են պատրաստում: