Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայրը հաստատել է Ֆրանսիայի առաջին լեդի Կառլա Բրունիի հղիության մասին լուրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես ուրախ եմ, որ թոռ եմ ունենալու»,- ասել է նա։
Բրունի-Սարկոզիի հղիության մասին առաջին անգամ ապրիլի վերջին հայտարարել էր ֆրանսիական Closer սկանդալային ամսագիրը։
Նախկին մոդել, ներկայումս 43 տարեկան Բրունին կմայրանա երկրորդ անգամ։ Սա կլինի Նիկոլա Սարկոզիի չորրորդ երեխան։




























