Հայաստանի ազգային կինոկենտրոնը  դեռեւս 2010 թ. ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն,  միանում է   «Ինտերֆիլմ Պրոդաքշըն» ստուդիայի «Փարաջանով. գեղեցիկի սիրահարը» նոր խաղարկային ֆիլմի համատեղ արտադրությանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կաննի կինոշուկայի ուկրաինական տաղավարում այսօր` մայիսի 17-ին կայացած հնդիպան ժամանակ  Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը եւ ֆիլմի ծրագրի պրոդյուսեր Օլենա Ֆետիսվան պայմանավորվել են ստորագրել համատեղ արտադրության  համաձայնագիր: Ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանում ֆիլմի նկարահանման աշխատանքների ամբողջ գումարը կտրամադրի Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Տիկին Ֆետիսովան, նշել է, որ ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է 1,9 մլն եվրո, որի 50 տոկոսը տրամադրում է ուկրաինական կողմը: Այս ծրագրին իրենց ֆինանսական ներդրումները կբերեն նաեւ ֆրանսիական, շվեդական եւ վրացական կողմերը:

100 րոպե տեւողությամբ խաղարկային (դրամա) ֆիլմի ծրագիրը յուրօինակ վերաբերմունք է  20-րդ դարի մեծագույն ռեժիսորի հիշատակին եւ նրա թողած անգնահատելի ժառանգությանը:

Սերգեյ Փարաջանովի կերպարը կմարմնավորի ֆրանսահայ դերասան, Կաննի 2010-ի մրցանակակիր Սերժ  Ավետիքյանը: