Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը քաղաքական տեսանկյունից ոչ պարկեշտ չի համարում այն, որ լուսանկարվում է որսորդության ժամանակ կամ գոտկատեղից վերեւ մերկ վիճակում:

«Շատ լավ հիշում եմ Թեոդոր Ռուզվելտի լուսանկարները, որտեղ նա թե միայն զենքով կամ ձկնորսական կարթով է, այլ իր ձեռքով սպանված առյուծի հետ»,- ասել է Պուտինը OutdoorLife ամսագրին տված հարցազրույցում:

Անդրադառնալով նմանատիպ լուսանկարների ամերիկացիների եւ ռուսաստանցիների  ընկալման տարբերություններին, Պուտինը նշել է. «Այո, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անցած տարի տեսախցիկների ու լուսանկարչական ապարատների նշանառության տակ լողացել է Մեքսիկական ծոցում եւ նա, մեղմ ասած, փողկապով չէր: Դուք այստեղ քաղաքական տեսանկյունից ոչ պարկեշտ վա՞րք եք տեսնում: Ես չեմ տեսնում եւ իմ ազգությունն այստեղ կապ չունի»:

«Անկասկած, շատ կարեւոր է, որ հատկապես պետության ղեկավարը իրեն պահի այնպես, որ իր խոսքով կամ գործով չվիրավորի, չնվաստացնի մարդկանց զգացմունքները, սակայն հասարակություն կան այնքան բազմազան, երբեմն իրար հակասող սովորություններ, հետաքրքրությունները ու ինքնադրսեւորման ձեւեր, որ անընդհատ քո գործողությունները համապատասխանեցնել դրանց, ուղղակի անհնար է»,- ասել է Ռուսաստանի վարչապետն ու հավելել. «Չի կարելի ամեն բան աբսուրդի հասցնել»: