Նյու-Յորքի «Ռայկերս-Այլենդ» բանտում, որտեղ պահվում է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը, աշխատակիցներին հրահանգել են հետեւել, որպեսի պաշտոնյան ինքնասպան չլինի, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը:

Աղբյուրը պնդում է, որ հոգեբանի մոտ պարտադիր հետազոտության ժամանակ նա ինչ-որ բան է ասել, որը բժիշկների մոտ մտավախություն է առաջացրել:

ԱՄՀ ղեկավարի նկատմամբ աննախադեպ վերահսկողություն է սահմանվել: Մասնավորապես, նրան է հատկացվել բանտի մի ամբողջ թեւ: Նրան նաեւ թթվածնային դիմակ եւ շնչառության շուրջօրյա հետեւման սարք են տվել, քանի որ նա քնի ժամանակ խնդիրներ է ունենում շնչառության հետ: Նրա խցի մոտ շուրջօրյա պարեկություն է ընթանում:

Դոմինիկ Ստրոս-Կանին տեղափոխել են «Ռայկերս-Այլենդ» բանտ մայիսի 17-ին, երբ ձերբակալվել էր Նյու Յորքի օդանավակայանում բռնաբարության փորձի կասկածանքով: Sofitel հյուրանոցի սպասուհին ոստիկանությանն ասել էր, որ Կանը փորձել է բռնաբարել իրեն:

Բանկիրը հերքում է մեղադրանքները, իսկ փաստաբանների խոսքով, նա ալիբի ունի: Մայիսի 16-ին ՆՅու-Յորքի դատարանը հրաժարավել էր ԱՄՀ տնօրենին ազատ արձակել գրավի դիմաց: Ստրոս-Կանին 74 տարվա ազատազրկում է սպառնում: