Մոսկվայի մարզի Լյուբերեցյան շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, մեկ մարդ զոհվել է, յոթը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, «Ինտերֆաքս»-ին հայտնել են քաղաքի իրավապահները:

«Ժամը 22:30-ի սահմաններում Օկտյաբրսկի գյուղի Տեքստիլշիկների փողոցում Հայաստանից եւ Ադրբեջանից ժամանածների միջեւ ծեծկռտուք է սկսվել` սառը եւ գազային զենքի կիրառմամբ»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով, արդյունքում 24-ամյա մի տղամարդ զոհվել է տեղում դանակի հարվածից, յոթին տեղափոխել են հիվանդանոց հրազենային եւ սուր-կտրող գործիքից ստացված վերքերով: Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 12 պարկուճ: