Տյումենում անհայտ անձինք չորս հայերի են սպանել:

Ինչպես հայտնել է քննչական կոմիտեն, մայիսի 17-ի գիշերը երկու անհայտ եւ դիմակավորված անձինք ներխուժել են Կույբիշեւի փողոցի բակ եւ սպանել երկու տղամարդու եւ երկու կնոջ` 30-ից 58 տարեկան:

Քննության վարկածով սպանության պատճառը սպանվածներից երկուսի առեւտրային եւ քրեական գործունեությունն է: Նրանք նախկինում դատված են եղել կողոպուտի եւ մեքենայությունների համար: Ըստ իրավապահների, ազգամիջյան հողի վրա կատարված հանցագործության փաստեր չեն հայտնաբերվել: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ: