Ֆրանսիայի Բուրժի տաճարում սյուներից մեկի վրա հայատառ արձանագրություն կա, որը թվագրվում է 12-րդ դարին: Այս մասին գրում է Nouvelles d`Arménie-ին:
«Հայերեն արձանագրությունը բաղկացած է տեսներեք նիշերից` կազմելով երեք բառ եւ երկու տող: Առաջին տողում մեկ բառ է` «Սարգիս», երկրորդ տողում երկու բառ` «Աստծո ծառա»: Հայ ժողովրդի պատմությունը հիշատակում է 12-րդ դարում հայերի Ֆրանսիա տեղափոխվելու մասին: Հենց այդ դարաշրջանին էլ պատկանում է արձանագրությունը, որը հաստատում է Աստծո ծառա Սարգիսի այցը այն ժամանակ, երբ կառուցում էր Բուրժի տաճարը», – նշվում է «Արեւելյան խճանկար» պարբերականում:





























