ԱՄՆ իշխանությունները որոշել են պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի եւ եւս վեց բարձրաստիճան պաշտոնյաների համար: ԱՄՆ-ում գտնվող նրանց բոլոր ակտիվները կսառեցվեն:
Այսպիսով, ԱՄՆ-ը փորձում է ազդել Սիրիայի ղեկավարության վրա, որը դաժանորեն ճնշել է բողոքի զանգվածային ակցիաները, գրում է Lenta.ru-ն:
Բացի նախագահ Ասադից, պատժամիջոցները տարածվում են Սիրիայի փոխնախագահի, վարչապետի, ներքին գործերի, պաշտպանության նախարարների, ռազմական հետախուզության եւ քաղաքական անվտանգության գերատեսչությունների ղեկավարների վրա:
Առայժմ հայտնի չէ, թե որքան են կազմում ԱՄՆ-ում նրանց ակտիվները:
Հիշեցնենք, որ մաիսի 9 -ին Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին հայտարարել էր Եվրամիությունը: Մասնավորպես դրանով արգելվում էր սիրիացի 13 պաշտոնյաների մուտքը ԵՄ, ինչպես նաեւ սառեցվել էին նրանց ակտիվները:





























