Թունիսի ներքին գործերի նախարարությունը հերքել է երկրի տարածքում լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի ընտանիքի անդամների գտնվելու վերաբերյալ տեղեկությունները, հաղորդում է «Ռոյթերզը»` վկայակոչելով արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

Ավելի վաղ հեռուստաալիքը, վկայակոչելով թունիսյան անվտանգության կառույցների իր աղբյուրները, հաղորդել էր, որ մի քանի օր առաջ Քադաֆիի կինն ու դուստրն անցել են սահմանը  «Ռաս Ջադիր»  անցակետից եւ գտնվում են Ջերբիի վերականգնողական կենտրոնում: