Ռուսաստանում իսրայելի դեսպանատան զինվորական ատաշե Վադիմ Լեյդերմանը ձերբակալվել է, այնուհետեւ արտաքսվել Ռուսաստանից լրտեսության կասկածանքով, հաղորդում է Haaretz-ը:
Պարբերականի տվյալներով, նա արտաքսվել է մայիսի 12-ին: Իսրայելի պաշտպանության նախարարությունը լրտեսության մեղադրանքները «անհիմն» է համարել:
Հատկանշական է, որ իսրայելցի դիվանագետի արտաքսումը տեղի է ունեցել նույն օրը, երբ Մոսկվա էին այցելել Իսրայելի խորհրդարանի պատգամավորները: Ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները Լեյդերմանին ձերբակալել են պատգամավորների հետ ճաշի ժամանակ:





























