Կոկորդիլոսները քիչ էր մնում տապալեին Հարավ-աֆրիկյան հանրապետությունում անցկացվող ընտրությունները: Նշված վայրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվել են առանց խնդիրների, բացառությամբ Լիմպոպո նահանգում տեղակայված ընտրական տեղամասի:
Մարդիկ, որպեսզի հասնեն քվեատուփի մոտ, ստիպված են եղել անցնել Ուլիֆանթս գետի վրայով: Գետը վերջին շրջանում տեղացած անձրեւների հետեւանքով լցվել է կոկորդիլոսներով, որոնց պատճառով քվեարկության մասնակիցները երկար ժամանակ չեն համարձակվել կատարել իրենց սահմանադրական պարտքը: Մի քանի ժամով հետաձգվել է նաեւ ընտրական հանձնաժողովի ժամանումը տեղամաս. հանձնաժողովը նույնպես չի համարձակվել բախտը փորձության ենթարկել: Ստիպված դիմել են բանակի օգնությանը, որոնք զրահապատ մեքենաներ են տրամադրել:
Ծայրահեղ լարված է անցել ընտրությունը նաեւ մեկ այլ ընտրատեղամասում: Այն տեղակայված է եղել այնքան բարձր ու մեծ սարի վրա, որ ընտրական հանձնաժողովը քվեատուփերն այդ տեղամաս ստիպված է եղել հասցնել ուղղաթիռներով:





























