«ՀԺ»-ի տեղեկություններով, «առաջիկա օրերին որոշվելու է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան թալանի գործի ճակատագիրը, ինչն էապես կարող է ազդել ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովի) կարիերայի վրա: Այս գործով դատավճռի հրապարակումը նշանակված է մայիսի 24-ին: Ամբաստանյալի աթոռին նստած են  տասը հոգի: Նրանցից գործարար Արա Կարապետյանը դատաքննության ողջ ընթացքում պնդել է իր անմեղությունը:

Ըստ նրա, ինքն Արմեն Ավետիսյանի տանից գողացված իրերով լցված պայուսակը, որը թողնվել է իր խանութում, ուղարկել է Ավետիսյաններին, սա է եղել իր առնչությունը այդ գործին: Այս ընթացքում մամուլում լուրեր եղան, որ իրականում գողոնի պայուսակը Ավետիսյաններին ուղարկվել է Լեւոն Սարգսյանի տանից եւ, որ դա իրավապահներին հայտնի է, ու այդ մասին ժամանակին զեկուցվել է նաեւ Սերժ Սարգսյանին: Բայց 2009-ի հունվարին որոշվել է գործը «կառուցել»`առանց ԱԺ պատգամավորի անունը հիշատակելու»: