Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Դոմինիկ Սթրոս-Կանը հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մասին, հաղորդում է Reuters-ը:

Սթրոս-Կանի հայտարարության մեջ նշվում է, որ ստիպված է լքել այդ պաշտոնը «խորը կսկիծով»` միաժամանակ հերքելով բոլոր մեղադրանքները: Իր հրաժարականը նա պարզաբանել է նրանով, որ ցանկանում է պաշտպանել կազմակերպությունը, որին ծառայել է «պատվով եւ հավատարմությամբ»:

«Այժմ ես ամենից շատ մտածում եմ իմ կնոջ մասին, ում սիրում են ամենից ավելի, երեխաների, ընտանիքի, բարեկամների մասին»,- գրել է Սթրոս-Կանը:

ԱՄՀ արդեն նախկին տնօրենին ձերբակալել են Նյու Յորքում եւ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանք առաջադրել: Նա գտնվում է «Ռայքերս-Այլենդ» կղզում: Եթե դատարանը մեղավոր ճանաչի Սթրոս-Կանին, նրան մինչեւ 74 տարվա ազատազրկում է սպառնում: