«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը իսլամիստական մի շարք կայքերում զետեղել է Ուսամա բեն Լադենի վերջին աուդիոուղերձը, հաղորդում է Reuters-ը:

Իր վերջին ուղերձում բեն Լադենը ողջունում է արաբական երկրներում սկսված հուզումներն ու խռովությունները, նաեւ իր ուրախությունն է հայտնում Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցածի առթիվ: Ըստ «Ալ-Քաիդայի», հայտարարությունը ձայնագրվել էր «թիվ մեկ ահաբեկչի» սպանությունից մեկ շաբաթ առաջ:

Նշենք, որ ավելի վաղ նրա կողմնակիցները պնդում էին, թե հենց բեն Լադենն է կանգնած Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում հուզումների հետեւում:

Ամերիկյան հատուկ ծառայությունները զգուշացրել էին, որ բեն Լադենը ուղերձ է պատրաստել: