Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանն այսօր` մայիսի 19-ի առավոտյան հրամաններ է ստորագրել եւ կադրային փոփոխություններ կատարել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնի պետ Արտավազդ Ղազարյանը:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով նա նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ:
Բացի այդ, քննարկվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով վարչության բաժնի պետի տեղակալ Թաթուլ Շուշանյանին ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի պետ նշանակելու մասին հարցը:





























