«Առավոտ» օրաթերթը անդրադարձել է «Արզնի» ԹՏԽ-ի շուրջ ծավալված վերջին զարգացումներին, որոնց NEWS.am-ը եւս անդրադարձել էր ավելի վաղ:
«Ըստ երեւույթին, միջադեպի պատճառներն ավելի խորքային են, քան կարելի է պատկերացնել, եւ տարբեր մեկնաբանությունների առիթ են տալիս: Նախ, սա կարելի է համարել սոցիալական ընդվզում հանապազօրյա հացի եւ սոցիալական խնդիրների մեջ խրված շարքային գյուղացիների`ընդդեմ հաջողակ գործարարի, ով ամեն տարի իրենց գյուղի միջով տանում է մի քանի հազարի հասնող ցեղական անասունները, այն դեպքում, երբ այդ գյուղացիներից շատերն անգամ մի հավ էլ չեն կարողանում պահել:
Հնարավոր է նաեւ այլ պատճառ: Ջանվելյանները, որոնց ընտանիքի անունը, առհասարակ, որեւէ կրիմինալ կամ արտառոց երեւույթի հետ չի կապվել, հանկարծ սկսեցին հայտնվել շատերի ուշադրության կենտրոնում: Մարատը չնայած լավ հարաբերությունների մեջ է երկրի իշխանությունների հետ, սակայն երբեք չի մտել քաղաքական խաղերի մեջ, ընտրությունների ժամանակ շատ գործարարների նման իրենց «քուչում» կամ թողում նախընտրական «բազարների» մեջ չի մտել, փող կամ ձու չի բաժանել ընտրողներին այս կամ այն քաղաքական ոի հաղթանակի համար: Գուցե նման «անհետաքրքիր» գործարարը ձեռնտու չէ քաղաքական որոշ շերտերին եւ խիստ քաղաքականացված գործարար աշխարհին»:





























