Երեւանում այսօր` մայիսի 19-ի գիշերը ժամը 01:40-ի սահմաններում Սեբաստիա եւ Կուրղինյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել երկու ավտոմեքենա:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում միյանց են բախվել 55-ամյա Հայկազ Ղուկասյանի վարած «ՎԱԶ-2107« մակնիշի 47 DP 777 համարանիշի եւ 20-ամյա Նարեկ Մադաթյանի վարած «Միթսուբիշի Լանսեռ» մակնիշի 21 ՕՍ 214 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով, «ՎԱԶ-2107»-ի ուղեւոր 27-ամյա Ռոման Սմոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը: Նրա հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:




Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























