Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը մայիսի 18-ին ընդունել է ԱՄՆ Ինդիանա Վեսլեյան Համալսարանի (Indiana Wesleyan University - IWU) մի խումբ դասախոսներից եւ ուսանողներից կազմված պատվիրակությանը, որը գլխավորում էր նույն համալսարանի հայազգի դասախոս պրոֆեսոր Պետրոս Մալաքյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արման Կիրակոսյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրները եւ ուղղությունները, ինչպես նաեւ հարաբերությունները անմիջական հարեւանների հետ:

Փոխնախարար Կիրակոսյանը մանրամասնորեն ներկայացրել է հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, ՀՀ մոտեցումները տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության հարցերին: Այնուհետեւ նախարարի տեղակալը պատասխանել է IWU-ի ուսանողների բազմաթիվ հարցերին: