Գունտանամո բանտում ինքնասպան է եղել բանտարկյալներից մեկը: Հրամանատարության ներկայացուցիչ Բոբ Էփփինի խոսքով, Ինյաթուլլա անունով 37-ամյա բանտարկյալը, ով մեղադրվում է «Ալ-Քաիդայի» հետ կապերի մեջ, մահացել է «ակնհայտ ինքնասպանության» արդյունքում: Պահակները աֆղանցուն մեռած են գտել բանտի բակում, ստուգման ժամանակ, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ հրամանատարության տվյալներով, Ինյաթուլլան խոստովանել էր, որ զբաղվել է «Ալ-Քաիդայի» ծրագրավորմամբ, համակարգել է փաստաթղթաշրջանառությունը, տուն եւ տրանսպորտ է ապահովել ահաբեկիչների համար:

Ինյաթուլլան անազատության մեջ է Գուանտանամոյում 2007թ. սեպտեմբերից: Նա հատուկ բանտում մահացած 8-րդ բանտարկյալն է: Եվս հինգը ինքնասպան էին եղել, երկուսը մահացել էին բնական պատճառներով:

Գուանտանամոյում ներկայումս պահվում են 171 բանտարկյալներ: