Երեւանում մայիսի 18-ին ժամը 19:30-ի սահմաններում վրաերթ է ենթարկվել 15-ամյա դպրոցական աղջիկը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Էսթինգ» ՍՊԸ-ի աշխատակից 24-ամյա Կարեն Ալեքսանյանը Ազատության եւ Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում Volkswagen Golf մակնիշի 04 ԼՍ 634 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 15-ամյա թիվ 54 դպրոցի աշակերտուհի Արուսյակ Նադիրյանին:
Երեխան տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:





























