Ջոն Լիփսկին կներկայացնի Արժույթի Միջազգային Հիմնադրամը G8-ի առաջիկա գագաթաժողովում։ Ըստ vesti.ru-ի՝ այդ մասին պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆրանսուա Բարուենը։
Ներկայում Ջոն Լիփսկին ԱՄՀ-ի կարգադրիչ-տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է՝ Նյու Յորքի Sofitel հյուրանոցում սեւամորթ սպասուհու բռնաբարման մեջ մեղադրվող Դոմինիկ Սթրոս-Կանի ձերբակալումից հետո:
G8-ի գագաթաժողովը տեղի կունենա Ֆրանսիայի Դովիլ քաղաքում՝ մայիսի 26-27-ին։
Ջ. Լիփսկին ծնունդով Մեծ Բրիտանիայից է, ավարտել է Ուեսլիի եւ Ստենֆորդի համալսարանները։ ԱՄՀ-ում աշխատում է 1974-ից։ 1984-97 թ.թ. Ջ. Լիփսկին Chase Manhattan Bank-ի հետազոտական դեպարտամենտի տնօրենն էր, այնուհետեւ J.P. Morgan Chase-ի գլխավոր տնտեսագետը, J.P. Morgan Investment Bank-ի փոխնախագահը։ 2006 թվականից նա ԱՄՀ կարգադրիչ-տնօրենի տեղակալն է։





























