Հայկոմկուսի կենտրոնական կոմիտեն բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին `կոչ անելով չքանդել Սուրեն Սպանդարյանի արձանը Գարեգին Նժդեհի անվան հրապարակում: ՀԿԿ առաջին քարտուղար Ռուեն Թովմասյանը լրագրողների հետ հանդիպմանը հրապարակել է նամակը, որում ասվում է. «Մենք դիմում ենք ձեզ Երեւանի եւ երկրի ղեկավարության կողմից Գարեգին Նժդեհի հրապարակում տվյալ վիճելի անձնավորության հուշարձանի տեղադրման հարցի քննարկման վերաբերյալ:
Կրկին կոչեր են հնչում այդ հրապարակից հայ ժողովրդի հավատարիմ եւ նվիրված որդու` Սուրեն Սպանդարյանի հուշարձանը քանդելու մասին: Երկրի ներկայիս իրավիճակում, երբ Ձեր գլխավորած Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես իրեն համարում է Գարեգին Նժդեհի հետնորդ, անտեղի ենք համարում քաղաքական բանավեճի մեջ մտնել նրա դերի գնահատման վերաբերյալ»:
Ռուբեն Թովմասյանը կոչ է արել Նժդեհի արձանը տեղադրել Հայրենիք կինոթատրոնի մոտ, իսկ Սպանդարյանի անունը վերադարձնել հրապարակին:





























