Երեւանում մայիսի 18-ին ժամը 23:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյանի փողոցում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փողոցի 12/2 շենքի դիմաց միմյանց են բախվել «Կոնվերս» բանկի աշխատակից 24-ամյա Կարեն Մուրադյանի վարած «Կիա» մակնիշի 172 ՏԼ 01 համարանիշի եւ 50-ամյա Գեւորգ Մկրտչյանի վարած «Դեու Նեքսիա» մակնիշի Տ-5666 համարանիշի (տաքսի) ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով, «Դեու»-ի ուղեւոր Սերյոժա Ղազարյանն ու «Կիա»-ի վարորդ Կ. Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























