Մակեդոնական Օխրիդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 3-րդ տուրում Հայաստանը ներկայացնող «Միկա» ակումբը 3,5:2,5 հաշվով պարտության է մատնել մրցաշարային աղյուսակը գլխավորող «PVK-Kievchess» ակումբին: Ընդ որում՝ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Արման Փաշիկյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները համապատասխանաբար Ալեքսանդր Օնիշչուկի, Եվգենի Միրոշնիչենկոյի եւ Ալեքսանդր Բելյավսկու հետ, Զավեն Անդրեասյանը պարտվել է Վլադիմիր Բակլանին, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը հաղթել են Ալեքսանդր Արեշչենկոյին եւ Սպարտակ Վիսոչինին:

3-րդ տուրից հետո «Միկան» ընթանում է 6-րդ հորիզոնականում, եւ այսօր կայանալիք 4-րդ տուրում հանդիպելու է ներկայումս առաջին հորիզոնականում ընթացող Բադեն-Բադենի թիմի հետ: