Մինսկում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։

Նիստի օրակարգում ընդգրկված է ԱՊՀ երկրների՝ տնտեսության, ինովացիայի, ատոմային էներգետիկայի, պարենային անվտանգության, սպառողների շահերի պաշտպանության, մշակույթի եւ միգրացիոն քաղաքականության ոլորտներին առնչվող 19 հարց։

Նույն օրը Բելոռուսի մայրաքաղաքում կկայանա ԵվրաԱզԷս-ի միջպետական խորհրդի նիստը։