Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար ԱՊՀ երկրների թեկնածուն Ղազախստանի Կենտրոնական բանկի նախագահ Գրիգորի Մարչենկոն է: Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր` մայիսի 19-ին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում հայտնել է Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը:

Նշենք, որ սեռական հանցագործությունների մեջ մեղադրվող Դոմինիկ Սթրոս-Կանը հրաժարական է ներկայացրել ԱՄՀ տնօրենի պաշտոնից:

Եվրահանձնաժողովը եւս մտադիր է իր թեկնածուին առաջադրել այդ պաշտոնում: