Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Ասատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

Ինչ վերաբերում է այդ պաշտոնում նոր նշանակմանը, ապա Շ. Սարդարյանի խոսքով, քաղաքապետ Կարեն Կարապետյանն ունի իր թեկնածուին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Միքայել Հասրաթյանը Երեւանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել 2011 հունվարի 21-ին: Շրջանառվող լուրերի համաձայն, Երեւանի գլխավոր ճարտարապետի հրաժարականի պատճառ է հանդիսացել կառավարության շենքի վրա գմբեթի տեղադրման հետ կապված ճարտարապետների տեսակետների միջև խորը անհամաձայնությունը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նույնպես հաստատել է այս տեղեկատվությունը, հավելելով, որ հրաժարականի պատճառը Միքայել Ասատրյանի սկզբունքայնությունն է եղել: Մինասյանը նաեւ կարծիք է հայտնել, որ նա ընդհանուր հայտարարի չի եկել շատ հարցերի վերաբերյալ:

Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն, Միքայել Ասատրյանի հրաժարականի պատճառներից է նրա անհամաձայնությունը Երեւանում մի շարք քաղաքաշինական նախագծերի հարոցում, որոնց հեղինակը ներկայումս Հայաստանի գլխավոր ճարտարապետ եւ Քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանն է:

Տեղեկություններ կան, որ հենց Նարեկ Սարգսյանն է դառնալու Երեւանի գլխավոր ճարտարապետ: