Վլադիվոստոկում` Ռուսկի կղզում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել չինացի եւ թուրք բանվորների միջեւ:

«Կրոկուս» ընկերության մամուլի քարտուղար Եկատերինա Չերնենկոն «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ մի քանի տասնյակ մարդ կռվել են ուրբաթ գիշերը:

Առայժմ ծեծկռտուքի մասնակիցների եւ հանգամանքների մասին ոչինչ հայտնի չէ: Քննություն իրականացնելու համար Վլադիվոստոկից ոստիկանության ջոկատ է ժամանել: