Վրաստանը բաց է Ռուսաստանի հետ լուրջ բանակցությունների համար, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, մայիսի 19-ին Թբիլիսիում Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ: Սահակաշվիլին նշել է, որ իր երկիրը ցանկանում է «ուղղակի նորմալ, մարդկային եւ միջպետական հարաբերություններ ո

Վրաստանի նախագահը ասուլիսում մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը, ըստ որի, 2008-ի օգոստոսին Վրաստանի եւ Հարավային Օսեթիայի միջեւ տեղի ունեցած հակամարտությունը շատ կարեւոր էր Ռուսաստանի համար:

«Այդ իրադարձությունները հսկայական նշանակություն են ունեցել, որպեսզի երկիրը չմասնատվի եւ իրեն ուժեղ զգա»,- ընդգծել էր Մեդվեդեւը:

«Մենք էլ արդեն սկսել էինք հավատալ, որ ռուսները Վրաստանի տարածք մտան, քանի որ շատ էին մտահոգվում օսեթների ու աբխազների ճակատագրով»,- հեգնանքով նշել է Սահակաշվիլին ու հավելել. «Բոլորը հիշում են Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, որ ես, իբր, քաղաքական դիակ եմ: Ես արդեն 3 տարի «դիակ» եմ, բայց կարծում եմ, որ անհամեմատ ավելի լավ տեսք ունեմ եւ ֆիզիկապես, եւ քաղաքական առումով, քան ինքը (Մեդվեդեւը) նկարագրել էր»: